Լուկակուն դեռ չի մարզվում, սակայն Բելգիայի հավաքականի հետ կմեկնի Քուվեյթ

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն դեռ մարզում չի անցկացրել ազգային թիմի հետ։ Նա շարունակում է վերականգնվել վնասվածքից հետո եւ անհատական մարզումներ է անցկացնում մարզասարքերի վրա, հաղորդում է Football Italia-ն։ Այդուամենայնիվ, Լուկակուն նոյեմբերի 16-ին Բելգիայի հավաքականի հետ կմեկնի Քուվեյթ, որտեղ թիմը կանցկացնի ընկերական հանդիպում Եգիպտոսի հավաքականի հետ։ Այդ խաղը տեղի կունենա նոյեմբերի 19-ին։ Աշխարհի առաջնությունում Բելգիայի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 23-ին՝ մրցելով կանադացիների հետ։

Լրահոս