Լոռու մարզում ԶԻԼ-ը կողաշրջվել է և հայտնվել ձորում. վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ողբեգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Ալավերդի-Մադան ավտոճանապարհին ԶԻԼ մակնիշի բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր գլորվելով՝ բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ալավերդու թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր ժամանել են 1 մարտական հաշվարկով: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս