ԼՂ-ում պայթյունից տուժածների տեղափոխման գիշերը բժիշկը ճանաչել և հիշել է տղային, ում բուժել էր նաև 44-օրյա պատերազմի ընթացքում

Մխիթարն ու բժիշկը կրկին հանդիպել են։ Երևանի պետական բժշկական համալսարանից ներկայացրել են հանդիպման մանրամասները։ «ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի կլինիկական օրդինատոր Կարլենը Լեռնային Ղարաբաղում պայթյունից տուժածների տեղափոխման գիշերը ճանաչեց և հիշեց Մխիթարին, նրան բուժել էր նաեւ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այդ մասին ասված է ֆեյսբուքյան էջում։ Ու թեև Մխիթարն իր երիտասարդ բժշկին շատ է սիրում, բայց պայմանավորվել են, որ այլևս չի վերադառնա որպես պացիենտ», - նշված է բուհի ֆեյսբուքյան էջում։

Լրահոս