ԼՂ-ում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել է 218, վիրավորվել՝ 120 քաղաքացի․ ՔԿ

Քննչական կոմիտեի վերջին տվյալով՝ Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել է 218, վիրավորվել՝ 120 քաղաքացի․ այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից։ Ըստ տվյալների՝ 21 քաղաքացի անհետ կորած է համարվում, իսկ զոհված քաղաքացիներից 3-ի ինքնությունը դեռ չի պարզվել։ ՔԿ-ն մանրամասնել է, որ պայթյունը տեղի է ունեցել փակ տարածքում, որտեղ եղել է 42 հազար լիտր բենզին: Պայթյունի պատճառը պարզելու համար քննությունը շարունակվում է: Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել։

Լրահոս