Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը նպատակ ունի կանխարգելել բնակչության զանգվածային զոհվելը. Նիկոլ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը նպատակ ունի կանխարգելել ԼՂ-ում բնակչության զանգվածային զոհվելը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եթե Ռուսաստանը որոշի դուրս գալ ԼՂ-ից, դա առնվազն նշանակում է, որ ԼՂ-ում նման վտանգ այլևս չկա, որովհետև, եթե Լեռնային Ղարաբաղում կա նման վտանգ, դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր դուրս գալու մասին որոշում կայացնել»,- ասաց նա: Իսկ եթե չկա վտանգ, դա, ըստ վարչապետի, նշանակում է, որ, օրինակ, Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունն արդյունավետ է եղել ու կողմերն արձանագրում են, որ խաղաղապահ զորախմբի ներկայության անհրաժեշտություն այլևս չկա։

Լրահոս