Լեռնային Ղարաբաղից 100 հազար մարդու բռնի տեղահանումն անսպասելի էր. ՀՀ ֆինանսների նախարար

Լեռնային Ղարաբաղից 100 հազար մարդու բռնի տեղահանումն անսպասելի էր, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Իհարկե, Ադրբեջանի վարած քաղաքականությունը ակնհայտ էր դարձնում էթնիկ զտում իրականացնելու հանցավոր մտադրությունը, սակայն նման կարճ ժամանակահատվածում 100 հազար մարդու բռնի տեղահանումն, իրոք, անսպասելի էր», - նշեց նա։ Նախարարն ասաց, որ եկամուտների բարձր հավաքագրման ու անհրաժեշտ պահուստների ձևավորման շնորհիվ հնարավոր է եղել ֆինանսավորել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կեցության ապահովման պատշաճ կազմակերպումը և առաջնային օժանդակության տրամադրումը։

Լրահոս