Լենա տատն օրհնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, որոնք սկսում են քայլերթ դեպի Երևան

Կիրանցեցի 96-ամյա Լենա տատն օրհնեց ու բարի ճանապարհ մաղթեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, որոնք քայլերթով այսօրվանից կուղևորվեն դեպի Երևան: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց` ճանապարհին ծխախոտներ չլինեն, որևէ տեսակի հայտարարություններ, գոռում-գոչյուններ չանեն: Սրբազանն ասաց, որ այսօր կգիշերեն Հաղարծինում, առավոտյան կմասնակցեն պատարագի, հետո կշարունակեն ճանապարհը:

Լրահոս