Լատվիայի վարչապետը հրաժարական է ներկայացնում

Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշը հայտարարել է, որ հրաժարական է տալիս։ Հրաժարականի իր դիմումը նա երրի նախագահին է ներկայացնելու օգոստոսի 17-ին։ «Հինգշաբթի օրը հրաժարականի դիմումս կներկայացնեմ Լատվիայի նախագահին։ «Նոր միասնություն» կուսակցությանը կոչ եմ անում առաջադրել վարչապետի նոր թեկնածու»,- գրել է Կարինշը X (նախկիինում՝ Twitter)-ի իր միկրոբլոգում։ Delfi հարթակն էլ նշում է, որ Կրիշյանիս Կարինշն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լատվիայի զարգացման համար ուժեղ կառավարություն է անհրաժեշտ։ «Զարգացման համար պետությանն անհրաժեշտ է ունենալ ուժեղ և դինամիկ կառավարություն, որն ունակ կլինի բարդ որոշումներ կայացնել»,- ասել է նա։

Լրահոս