Լաչինի միջանցքում հրադադարի ռեժիմի խախտման դեպք է արձանագրվել․ ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Լաչինի միջանցքում հրադադարի խախտման դեպք է արձանագրվել։ «Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Լաչինի միջանցքի հատվածում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

Լրահոս