Լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորություն այս պահին չեմ տեսնում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորություն այս պահին չի տեսնում: «Ոչ թե այն պատճառով, որ Ադրբեջանն ագրեսիվ չէ կամ ընդունակ չէ դրան, այլ, կարծում եմ, որ ադրբեջանական քաղաքական նպատակները, որոնք հռչակվում են, այս փուլում ենթադրում են ոչ թե լայնամասշտաբ ռազմական գործողություններ, այլ  չեմ բացառում որոշակի սահմանափակ ճակատով  գործողություններ ՀՀ այն ուղղություններով, որոնք Ադրբեջանի համար կարող են մարտավարական ու ռազմավարական գերակայության տեսանկյունից  կարևոր հանգրվան դառնալ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Ըստ Աբրահամյանի`Ադրբեջանի կողմից հաշվարկ կա, որ չորս գյուղերի ու անկլավների հանձնումը Հայաստանի համար բավականին խոցելի իրավիճակ է ստեղծելու:

Լրահոս