Ի տարբերություն Փաշինյանի՝ ՀՀԿ-ն չի ճանաչում Արցախը որպես Ադրբեջանի մաս

Մինսկում «Ռուսաստանի բարեկամներ»-ի ակումբի հավաքի ժամանակ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ելույթի թեզերը․ 1. Մեր երկրները գտնվում են նոր մարտահրավերների և սպառնալիքների փուլում։ 2. 6 ամսից ավելի Արցախի ժողովուրդը գտնվում է շրջափակման մեջ եւ այնտեղ հումանիտար աղետ է հասունանում։ 3. Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է միջազգային իրավունքի հիման վրա։ 4. Երկակի ստանդարտներն անընդունելի են։ 5. Ի տարբերություն Փաշինյանի՝ ՀՀԿ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ 6. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի: 7. Ավանդական և հոգևոր արժեքները հայ և ռուս ժողովուրդների դաշինքի բանալին են։ 8. ՀՀԿ-ն ու «Միասնական Ռուսաստանը» այս արժեքների կրողներն են։ 9. ՀՀԿ-ի և «Միասնական Ռուսաստան» կուսակցության միջև դաշնակցային հարաբերությունները ծառայում են մեր երկրների ազգային շահերին։ 10. Ի տարբերություն որոշ նոր կառավարիչների, ՀՀԿ-ն Ռուսաստանի Դաշնությունը համարում է ոչ թե սպառնալիք մեր ժողովրդի համար, այլ դաշնակից և անվտանգության երաշխավորներից մեկը։

Լրահոս