Ի պատասխան նիկոլահպատակ Վահագն Ալեքսանյանի հերթական բարբաջանքի

Ի պատասխան նիկոլահպատակ Վահագն Ալեքսանյանի հերթական բարբաջանքի Վահագն Ալեքսանյանը խոսում է հայրենավաճառությունից, դրա մեջ մեղադրում նախկիններին` մոռանալով կամ գուցե չընդունելով, որ իր ղեկավարը 2020 թվականին առանց երկմտելու հանձնեց Արցախի 75%-ը` վերացնելով մի ողջ սերունդ: Նիկոլը դիտավորյալ ձեռք էր բերել անպիտան զենքեր, որպեսզի զինվորները չկարողանան հաղթել թշնամուն: Նիկոլն անձամբ խոստովանել է, որ ձեռք են բերել «ՍՈւ-30 ՍՄ» ինքնաթիռներ առանց հրթիռների: Ձեր իշխանության կողմից ձեռք բերված անպետք զինտեխնիկան դարձավ Արցախի 75%-ը կորցնելու պատճառ, դարձավ ՀՀ սուվերեն տարածքներն Ադրբեջանի կողմից օկուպացնելու պատճառ: Նիկոլը դիտավորյալ ոչնչացրեց հայոց բանակը, դիտավորյալ, շինծու մեղադրանքով կալանավորեց Արմեն Աշոտյանին, որ Արցախի բանակցային գործընթացի, նոր դավաճանական ծրագրերի վերաբերյալ ստերը ջրի երես հանող չլինի: Նիկոլը ձեր օգնությամբ ոչնչացրեց մեր հայրենիքի անվտանգությունը, փոխարենը տասնապատկելով իր անվտանգությունը: Հայրենավաճառությունը Նիկոլի սիրած զբաղմունքն է և դա անհերքելի փաստ է:

Լրահոս