Իրաքի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները պայմանավորվել են ջրային խնդիրների լուծման համար կոմիտե ստեղծել

Իրաքի ԱԳՆ ղեկավար Ֆուադ Հուսեյնը եւ նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը պայմանավորվել են ջրային ռեսուրսների խնդրի լուծման համար համատեղ կոմիտե ստեղծել: Այս մասին հայտնել է իրաքցի նախարարը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ Բաղդադում կայացած բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է As Sumarya-ն։ «Ջրային ռեսուրսների հետ կապված այլ հարցերի ենք անդրադարձել։ Երկու երկրներն էլ ենթակա են կլիմայի փոփոխության, եւ ջրի արդար մասնաբաժին ստանալու հարցը կարեւոր քննարկման առարկա էր: Թուրքիայի արտգործնախարարն առաջարկել է այդ հարցով համատեղ հանձնաժողով ստեղծել»,-ասել է նա։ Տիգրիսն ու Եփրատը, որոնք սկիզբ են առնում Թուրքիայի հարավ-արեւելքից, կազմում են Իրաքի բոլոր հիմնական ջրային ռեսուրսների մոտ 98%-ը։ Այս գետերի վերին հոսանքներում եւ վտակներում ամբարտակների կառուցումը նվազեցրել է ջրի հոսքը։

Լրահոս