«Իրանց իշխանության օրոք մենք երեխա տվեցինք, տարան, կերան». Ազատում զոհված զինծառայողների ծնողները ժամանակ տվեցին կառավարությանը
Էսօր մենք եկել ենք իրանց ընդամենը ժամանակ տալու. եթե ինչ-որ մեկը կա, որ մտածում ա, թե կարա էս երեխեքի գործը փակի, գնա, չարաչար սխալվում ա, լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհից զոհված զինծառայողներից Հայկ Կիրակոսյանի հայրը։
«Մինչև վերջ գնալու ենք։ Ուզեն-չուզեն՝ պետք ա բացահայտեն։ Իրանք չբացահայտեն՝ իրանցից հետո եկողը կբացահայտի, ու իրանց հերը կանիծեմ մի ուրիշ ձևով, որ իրանց իշխանության օրոք մենք երեխա տվեցինք, իրանք տարան, կերան։ Էնքան չկան իրանք, որ էդ գործը բացահայտեն զուտ ծնողի խղճի հանգստության համար։ Մինչև ամսի 10-ը ժամանակ ենք տվել, որ կալանքի տակ վերցնեն ում պետք ա։ Եթե ամսի 10-ի դատին գնացինք ու իմացանք, որ քրեական հետապնդում չեն հարուցել տվյալ մարդկանց նկատմամբ, մեզ կմիանան նաև մնացած բոլոր ծնողներն ու հարազատները, ու, մեղմ ասած, անհարմարություն ենք ստեղծելու իրանց համար»,-ասաց զինծառայողի հայրը։