Իրանում երկրաշարժ է գրանցվել

Իրանի Հարավային Խորասան նահանգում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr գործակալությունը: Երկրաշարժը տեղի է ունեցել Հարավային Խորասանի Սարբիշեհ քաղաքից 50 կմ հեռավորության վրա: Նշենք, որ անցած հոկտեմբեր ամսվա ընթացքում Իրանում ավելի քան 1070 երկրաշարժ է տեղի ունեցել:

Լրահոս