Իրանի նախագահական ընտրություններում առաջատարը Մասուդ Փեզեշքիանն է

Իրանի առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը, որ պատկանում է ռեֆորմիստների թևին, ըստ նախագահական ընտրության նախնական արդյունքի, առաջ է անցել պահպանողական Սաիդ Ջալիլիից 12 մլն ձայների հաշվարկից հետո։ Փեզեշքիանը ստացել է 5000354 քվե, Երկրի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլին՝ 4875269 քվե։ Թեկնածուներից Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ստացել է 1 620 628 ձայն, իսկ Մոստաֆա Փուրմոհամմադին՝ 95172 ձայն։ Հաշվարկը շարունակվում է, իսկ ամբողջական արդյունքները պարզ կլինեն այսօր՝ օրվա երկրորդ կեսին։ Հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի ձայների 50 տոկոսից ավելին, հակառակ դեպքում հուլիսի 5-ին կանցկացվի երկրորդ փուլը, որին կմասնակցեն առաջին փուլում քվեարկության ժամանակ ամենից շատ ձայներ ստացած 2 թեկնածուները:

Լրահոս