Իշխան Սաղաթելյանը Եվրոպայում է․ հանդիպումների օրակարգում են ադրբեջանական ագրեսիան, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով գտնվում է Եվրոպայում։ Այդ մասին հայտնում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակից։ Նիդերլանդներում հայ համայնքի հետ հանրային հանդիպումներից հետո հուլիսի 3-5-ը Սաղաթելյանն աշխատանքները շարունակելու է Բելգիայում։ Հանդիպումներ են նախատեսված ՀՅ Դաշնակցության գործընկեր համաեվրոպական կուսակցության՝ Եվրոպայի սոցիալիստների կուսակցության ղեկավարության, Եվրոպական խորհրդարանի գրեթե բոլոր քաղաքական խմբերը ներկայացնող խորհրդարանականների և Բելգիայում Արցախի հետ ֆրանսախոս բարեկամության խմբի անդամների հետ։ Հանդիպումների հիմնական օրակարգը ներառում է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նկատմամբ ադրբեջանական շարունակական ագրեսիայի, Հայաստանի շուրջ ստեղծված արտաքին քաղաքական և անվտանգային իրավիճակի ու մարտահրավերների, ինչպես նաև միջկուսակցական հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցեր:

Լրահոս