Իշխանությունը զիջել է ռազմավարական առավելությունը և դա փորձում է խնամքով թաքցնել. Տիգրան Աբրահամյան

ՔՊ ղեկավարի վերջին այցը Սյունիք առանձնանում էր նրանով, որ նա այցելել էր բնակավայրեր, որտեղ 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանը լուրջ ռազմավարական կորուստներ է ունեցել, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ Ճակատենի, Սրաշենի, Շիկահողի, Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանը մխրճումներ էր ապահովել, որի հետևանքով ոչ միայն էֆեկտիվ դիտարկման տակ է առել այդ ուղղությամբ հայկական բնակավայրերը, այլև Հանրապետության և մարզային նշանակության Կապան-Մեղրի երկրորդ մայրուղին: «Այդ բնակավայրերում պետությունը ինչ ներդրում էլ անի, մեկ է` անվտանգության խնդիրը մշտապես լինելու է օդում կախված: Իշխանությունը զիջել է ռազմավարական առավելությունը և դա փորձում է խնամքով թաքցնել` թեման փաթեթավորելով կենցաղային էլեմենտներով»,- նշել է Աբրահամյանը։

Լրահոս