Ինքնագլորներ օգտագործողների համար կառավարությունը որոշում կայացրեց. մանրամասներ

Ինքնագլորների երթևեկության հետ կապված կանոնները կկարգավորվեն։ Կառավարության այսօրվա նիստում ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն ասաց, թե ինքնագլորների օգտագործումն առավել տարածված է երիտասարդների ու անչափահասների շրջանում, կարիք կա դաշտը կարգավորելու՝ հնարավոր բացասական հետևանքները կառավարելու առումով։ «Երթևեկության կանոնները պարզ են. առաջինը սուբյեկտային շրջանակն է, թե ովքեր կարող են օգտագրոծել ինքնագլորները, Հայաստանի դեպքում 18-ից բարձր տարիք ունեցողներն են կամ՝ 16 տարեկան այն անձինք, ովքեր ունեն «AM» ենթակարգի տրանսպրոտային միջոց վարելու իրավունք»,- ասաց նա։ Սարգսյանի խոսքով՝ մինչև 18 տարեկան անձինք կարող են օգտագործել ինքնագլորներ համայնքի ավագանու կողմից սահմանված վայրերում։ Նախատեսվում են նաև երթևեկության պահանջներ, թե որտեղ կարելի է վարել ինքնագլորները։

Լրահոս