
Ինչ միավորման մասին է խոսվում, երբ այդ միավորում ոչ հանուն հայրենիքի է, ոչ հանուն պետականության, այլ ընդամենը հանուն ճիվաղի հերթական կրկեսի
Երեկ Գյումրիում տեղի ունեցավ Համահայկական 8֊րդ խաղերի հանդիսավոր բացումը։ Աշխարհի բոլոր ծայրերից մեծ քանակությամբ երիտասարդներ էին եկել, որպեսզի մասնակցեն ՀՀ իշխանությունների կազմակերպած հերթական կրկեսին։
Հանրային հեռուստատեսությունն էլ իր հերթին զբաղված է այդ կրկեսի փիառով։
Չեմ կարող չասել հանրայինին, թե ինչ երիտասարդության միավորման մասին են խոսում, երբ Արցախը որպես միավոր այլևս գոյություն չունի։ Երբ Արցախի երիտասարդները ուղղակի ամեն օր ապրելու համար կռիվ են տալիս նիկոլապետության արհավիրքների հետ։ Ինչ միավորման մասին է խոսվում, երբ այդ միավորում ոչ հանուն հայրենիքի է, ոչ հանուն պետականության, այլ ընդամենը հանուն ճիվաղի հերթական կրկեսի։
Հանրային Հեռուստաընկերություն - Հ1