Ինչ էլ լին՝ մենք մեզ պարտված չպետք է համարենք. Փաշինյանի և իր թիմի իրարամերժ հայտարարությունները

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աքլորը քարոզչի վերարկու հագած Ամբիոն է ելել, խելքի՛ աշեցեք։ Ով պետականությունից ու ինքնիշխանությունից խոսի, ՔՊ-ն ու Փաշինյանը թող պեչենու ծառից խոսեն։ Պոպուլիստ նիկոլականները վերջին շրջանում հաճախ են խոսում «պետական շահից» ու «ինքնիշխանությունից: Ո՞վ եւ ովքե՞ր էին ասում․ «Նոր պատերազմ, նոր տարածքներ»։ «Ինչ պետք է, դա էլ կբանակցեմ»։ «Երբ ուզեմ՝ Սերժ Սարգսյանի կետին կվերադառնամ»։ «Արցախը Հայաստան է եւ վերջ»։ «Ակնան իմ հայրենիքն է»։ «Բանակցությունը սկսում եմ իմ զրոյական կետից»։ «Իրանը ավտորիտար պետություն է»։ «Ադրբեջանը կառուցողական է»։ «Հաղթելու ենք»։ «Մեր բանակը տարածաշրջանում խնդիր լուծող բանակ է»։ «Ի՞նչ էլ լինի մենք մեզ պարտված չպետք է համարենք»։ «Ի՞նչ կապ ունի Արարատը մեր ստեղծած պետության հետ»։ Այս իրարամերժ հայտարարություններն արել են Փաշինյանն ու իր թիմի ներկայացուցիչները։ Ու հիմա սրանք եկել են արտաքին քաղաքականությունից ու, առհասարակ, քաղաքականությունից են խոսում։ Հ.Գ. Աղվեսը հավնոցի դռանն հուշարար, Ի՞նչ հսկող են գտել, խելքի՛ աշեցեք»։

Լրահոս