Ինչպես համոզվել, որ Փաշինյանինն ինքնիշխանություն չէ, թուրքիշխանություն է. Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ներկայացրել է, թե ինչպես համոզվել, որ «Փաշինյանինը ինքնիշխանություն չէ, թուրքիշխանություն է»։ «Փաշինյանը հայտարարում է, որ «Բելառուս այլևս երբեք ես չեմ այցելի, քանի Բելառուսում նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի»: Այս հայտարարությունը պատճառաբանում է Բելառուսի նախագահի հայտարարություններով և մեր դեմ պատերազմում Բելառուսի մասնակցության մասին պնդումներով (սա Փաշինյանի պնդումն է, որի վրա հիմնվել ադեկվատ մարդը չի կարող): Առաջին հայցքից, բնական է, որ պետությունը և պետության ղեկավարը պետք է վերաբերմունք փոխեն որևէ այլ պետության կամ նրա ղեկավարի նկատմամբ, եթե վերջինս թշնամական վարքագիծ է դրսևորում մեր նկատմամբ: Բայց որտեղ է բացահայտվում այս իշխանության իրական պատկանելությունը: Մեր դեմ սանձազերծած պատերազմում ամենաակտիվ մասնակցությունն ունեցել է Թուրքիան, անձամբ Էրդողանն արդարացրել է Ալիևի բոլոր գործողությունները: Ալիևն է, որ էթնիկ զտումների է ենթարկել Արցախի հայությանը: Բայց այս երկուսի հետ Փաշինյանը խնդիր չունի, Փաշինյանը խնդիր չունի Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու դեպքում: Երբ խոսքը Ադրբեջանի, Թուրքիայի ու նրանց ամբողջապես սատարող այլ ուժորի մասին է` օրինակ Հունգարիայի, Փաշինյանը վերածվում է «դիվանագետի», երբ խոսքը ՀՀ դաշնակիցների, պոտենցիալ դաշնակիցների, անհարթ հարաբերությունների, բայց ոչ թշնամիների մասին է, Փաշինյանը վերածվում է «սկզբունքային ինքնիշխանի» ով չի հանդուրժում որևէ թթու խոսք: Մեր վիճակում գտնվող պետության կազմաքանդման ամենահեշտ տարբերակներից մեկը մեր թշնամիներին բարեկամ, դաշնակիցներին կամ ոչ թշնամիներին թշնամի ներկայացնելն ու Հայաստանը Սիրիայի կամ Ուկրաինայի վերածելն է»,- Facebook-ում գրել է Վարդանյանը։

Լրահոս