Ինչպես է Ռաֆիկ Սարգսյանը Արցախից ձիով եկել Հայաստան և Կոռնիձորում պապիկ դարձել

60-ամյա Ռաֆիկ Սարգսյանը Արցախից Հայաստան է եկել իր ձիով՝ Բույանով։ Նա Ստեփանակերտից Կոռնիձոր է հասել երեք օրում: Ճանապարհն այնքան բարդ էր, որ հասնելուց հետո Սարգսյանը չէր կարողանում իջնել ձիուց։ Նրան օգնել, հետո էլ իր տուն է տարել Կոռնիձորի բնակիչ Գրիգոր Ղահրամանյանը: Այդ օրվանից տղամարդը բնակություն է հաստատել նրանց ընտանիքում և դարձել ընտանիքի լիակատար անդամ։ «Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում էի ապրում, զբաղվում էի անասնապահությամբ, ունեի տուն և անհրաժեշտ ամեն ինչ, բայց միայն Բույանին վերցրի հետս։ Ես եմ նրան մեծացրել ու չկարողացա թողնել»,– «Սպուտնիկ Արմենիա»-ին պատմել է Ռաֆիկ Սարգսյանը։ Նրա կինը հուղարկավորված է Քարվաճառում (մահացել է 2014թ.), իսկ 22 և 28 տարեկան որդիները՝ Ստեփանակերտ քաղաքի եղբայրական գերեզմանում․ զոհվել են 44-օրյա պատերազմում։ Արցախցի տղամարդն ամենաթանկը նրանց գերեզմաններն է համարում։ Հիմա իր ձին՝ Բույանն է Ռաֆիկ Սարգսյանի մարտական ընկերը։ Տղամարդը մտադիր չէ բաժանվել ձիուց և հոգ կտանի նրա մասին մինչև կյանքի վերջը` իր կամ նրա: Ղահրամանյաններն էլ մտադիր չեն թողնել Ռաֆիկին, որ գնա։ Նրանց որդին՝ Օլեգը, այնպես է կապվել տղամարդու հետ, որ նրան պապ է անվանում։ Օլեգն այնքան է ասել, որ 60-ամյա տղամարդուն բոլորն արդեն պապիկ են կոչում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս