Ինչո՞ւ է տասնամյակներ շարունակ հայկական գործոնը հետաքրքիր եղել աշխարհին. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ակնհայտ է, որ տասնամյակներ շարունակ հայկական գործոնը հետաքրքիր է եղել աշխարհին՝ մի շարք պատճառներով, որոնցից հիմնականներն են. 1.Հայկական ատոմակայանի առկայություն: 2. Ռուսական 102-րդ ռազմաբազան, որը կանգնած է թուրքական բանակի դիմաց։ 3. Հայկական Սյունիքը, որը կտրում է Ադրբեջանը Թուրքիայից։ 4. Հայկական Արցախը։ Այլեւս ակնհայտ է, որ 2018-ի իշխանափոխության արտաքին շահառուները ծրագրել էին այդ գործոնները չեզոքացնել։ Պարզ է, որ փոխելով Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը՝ թուրքանատօական բեւեռը դադարեցնելու է ատոմակայանի շահագործումը։ Պայմանագիր կնքելով Թուրքիայի հետ՝ վերջինս այլեւս սպառնալիք չի լինելու ՀՀ-ի համար, ուստի ռուսական 102-րդ ռազմաբազան կարող է հանվել։ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ դրանով սկիզբ դնելով Արցախի հայաթափմանը: Սյունիքի մասով էլ Նիկոլը մոգոնել է նախկինում «հայկական», իսկ այժմ «խաղաղության», իսկ իրականում թուրքական խաչմերուկ եզրույթը, որի իրականություն դառնալու դեպքում ողջ Հայաստանը վեր է ածվելու պանթուրքիզմի խաչմերուկի։ Այդ դավադիր պլանի իրագործումն այլեւս փաստ է։ Դրա այլընտրանքը բացառապես Իրան-ՌԴ-Չինաստան առանցքի շուրջ անվտանգային ու արտաքին քաղաքական ռազմավարություն կառուցելն է։ Հակառակ դեպքում՝ Հայաստանը կդառնա պանթուրքիզմի հերթական հնազանդ գործիքը»։

Լրահոս