Ինչո՞ւ են ՊՆ-ի զորանոցներից վերացվում  «Փառքի անկյուն»-ները․ ՊՆ-ի պարզաբանումը (oragir.news)

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն այսօր գրել էր, որ հրահանգ է իջեցվել զորանոցներից անհապաղ հեռացնելու Գ.Նժդեհի նկարները, ԱՀ քարտեզը և Հայկական պետականությունների մասին պատմող պաստառները։ Oragir.News-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասել է, որ ստորաբաժանումը բոլոր զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ․ «Գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը բոլոր զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, այդ թվում նաև տպագրական նյութերի, քանի որ ժամանակի ընթացքում դրանք մաշվում են: Իրականացվում են տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման մի շարք աշխատանքներ: Իսկ «Փառքի անկյուններ»-ում իրականացվում են ոճային առումով արդիականացման աշխատանքներ»։

Լրահոս