Ինչի՞ են հասցրել հարցը ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնի նոր կուրատորները. Զախարովան՝ Փաշինյանի՝ նոր պատերազմի վերաբերյալ հայտարարության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե Երևանը սահմանամերձ գյուղերի հարցով Բաքվի հետ փոխզիջման չգնա, ապա շաբաթվա վերջին կարող է պատերազմ սկսվել: «Ինչի հասցրին գործը Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնի նոր կուրատորները։ Խնդրում եմ նկատել՝ այս հայտարարությունը որևէ կերպ կապված չէ Ռուսաստանի հետ։ Սա Երևանում գործող իշխանությունների բացառիկ իրավասությունն է և արևմտամետների հետ նրանց խորհրդակցությունների արդյունքը»,-իր տելեգրամյան ալիքում գրել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան

Լրահոս