«Ինձ ընդհանրապես չի հուզում իմ ապօրինի ազատազրկումը, ինձ ավելի շատ հետաքրքրում է այս իշխանության ապօրինի ազատությունը». Նարեկ Մալյան

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը հոդված է հրապարակել «Վարդաշեն» ՔԿՀ-ից։ «Դատարանում վերջին խոսքիս հրապարակման ժամանակ մի քանի եզրահանգումներ ներկայացրեցի հանրությանը, որոնք իմ դատավաճռից հետո կյանքի ուժ ստացան: 1. 2018 թվականին Հայաստանում իշխանությունը զավթվել է բռնությամբ և ատելության քարոզով: 2. Այս պետությունն այլևս հայկական չէ: Պետության բոլոր օղակները հայերի նկատմամբ թշնամաբար են գործում, իսկ ադրբեջանցիների, թուրքերի նկատմամբ՝ ծայրահեղ բարեհաճ և խոնարհումով: 3. Հետևաբար՝ պետական զինանշանը և դրոշն այս պետության հետ որևէ կապ չունեն, և ազնիվ կլիներ դրանք փոխել: 4. Պետությունը, որը գործում է սեփական քաղաքացու դեմ, իր էությամբ հանցավոր է: 5. Հետևաբար՝ հարկատուն ոչ թե հերոս է, այլ՝ ակամա հանցակից: 6. Այս պետությունն այլևս չունի որևէ առաքելություն կամ նպատակ (կոռուպցիայի դեմ պայքարը, խաղաղությունը, ժողովրդավարությունը նպատակներ չեն): 7. Այս իշխանության դեմ պայքարը վաղուց քաղաքականության հետ կապ չունի: Պայքարն ազգային-ազատագրական է: 8. Շուրջ վեց տարի Հայաստանում իշխող և պետությունը կործանած խմբակի քաղաքական հայացքներն առ այս պահը ոչ ոք չգիտի: 9. Եկեղեցու դեմ արշավը շարունակվելու է այնքան, մինչև այն քանդվի-կործանվի: Դադար երբեք չի լինելու: 10. Ընդդիմությունն՝ այսօրվա առաջնորդներով, վեց տարվա ընթացքում նույնիսկ կես քայլով չի մոտեցել իշխանափոխությանը: Մի քանի անգամ ուշադիր կարդացեք այս կետերը: Սրանք փաստեր են: Միգուցե, ցավոտ ու տհաճ, բայց՝ անհերքելի փաստեր: Գիտեմ, որ ծանր է, բայց պետք է ուժ գտնել և առերեսվել իրականության հետ: Վերջում ավելացնեմ, որ ինձ ընդհանրապես չի հուզում իմ ապօրինի ազատազրկումը, ինձ ավելի շատ հետաքրքրում է այս իշխանության ապօրինի ազատությունը»։

Լրահոս