Իմ թիկունքին իմ հարություն առած տերն է կանգնած. Բագրատ Սրբազան

Իմ թիկունքին իմ հարություն առած տերն է կանգնած, իմ առջևից էլ ինքն է գնում, Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ արձագանքելով խոսակցություններին, թե իր թիկունքին տարբեր ուժեր կան կանգնած։ «Անշուշտ, այդ մարդիկ դա չեն հասկանա, բայց թող իմանան, որ ոչ միայն այսօր, այլև ամբողջ կյանքում է այդպես եղել։ ԱԱԾ-ն էլ երեկ շատ կարևոր հայտարարություն է արել այդ բոլոր մեղադրանքների համար, հիմա մենք էլ դատարանում գործ ենք հարուցելու բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր անվանական մեր մարդկանց են վիրավորել՝ ասելով գործակալ։ Ուզում եմ գնահատանքով անդրադառնալ, որ ԱԱԾ-ն այդ քայլն արել է»,-ասաց Սրբազանը։

Լրահոս