Իլհա՛մ, ծոծրակդ կտեսնես, բայց «Զանգեզուրի միջանցք» երբե՛ք չես տեսնի

Իլհա՛մ, ծոծրակդ կտեսնես, բայց «Զանգեզուրի միջանցք» երբե՛ք չես տեսնի Թուրքիայի նախագահ Էրդողանի անձնական կարիքները բավարարող, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախիջևանում հերթական զառանցանքով է հանդես եկել․ «Զանգեզուրի միջանցք»-ի բացումն անխուսափելի է»։ Իլհա՛մ, դու կարծում ես, որ, եթե 2020 թվականի 44-օրյա արցախա-ադրբեջանական հերթական պատերազմը, որը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի շնորհիվ ձեր օգտին եղավ և գրավեցիք Արցախի հայկական պատմական տարածքները, ներխուժեցիք Հայաստանի ինքնիշխան տարածք, ապա դու արդեն Զանգեզուրի միջանցքով մեկնել ես Նախիջևա՞ն, Նախիջևանում մուղամ ես լսո՞ւմ, իսկ քո գլխավերևում թուրքական բայրաքթարները քո հանգիստն են ապահովո՞ւմ: Իլհա՛մ, ծոծրակդ կտեսնես, բայց «Զանգեզուրի միջանցք» երբե՛ք չես տեսնի։ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար, «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ՝ Խաչիկ Ասրյան

Լրահոս