Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանի առանձին հատվածներում ապրիլի 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Մարզերում ապրիլի 22-23-ի և 27-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-27-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Լրահոս