Ի՞նչ աստիճան եք ավիրել թե’ պետական, թե’ մասնավոր հատվածի տված կրթությունը, որ ձեր երեխային փրկել եք Հայաստանյան կրթական համակարգից

Ժամանակին, երբ սկսվեց քպ-ի աչոկ հավաքելու պրոցեսը, սրանք առիթը բաց չէին թողնում ամեն տեղի և անտեղի առիթներով ցեխ շպրտել նախկին իշխանությունների վրա: Սրանք ասում էին, որ նախկինները տապալել են կրթական համակարգը և կրթական համակարգի տապալվածության լավագույն գնահատական էին համարում այն հանգամանքը, որ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի երեխաները սովորում են Երևանի մասնավոր դպրոցներից մեկում: Իհարկե’, սրանք թե իրենց տգիտությունից ելնելով, թե’, Հանրապետականներին վարկաբեկելու մոլուցքից կուրացած՝ հաշվի չէին առնում այն հանգամանքը, որ մասնավոր դպրոցները նույնպես պետք է համապատասխանեն հստակ չափորոշիչների: Վերջերս պարզ դարձավ , որ ԿԳՄՍ այժմյան նախարար Ժաննա Անդրեասյանի երեխան սովորում է Գերմանիայում: Տիկին նախարար հարցս ուղղում եմ Ձեզ: Ի՞նչ աստիճան եք ավիրել թե’ պետական, թե’ մասնավոր հատվածի տված կրթությունը, որ ձեր երեխային փրկել եք Հայաստանյան կրթական համակարգից:

Լրահոս