Ժողովրդի կողմից սկսված այս պայքարը չի բխում Թուրքիայի և Ադրբեջանի շահերից. ուրեմն մենք ճիշտ ճանապարհի վրա ենք. Թյուրքագետ

Ես թյուրքագետ եմ, իմ ամենօրյա գործը մեր թշնամական երկու պետությունների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի ամենօրյա կյանքին հետևելն ու ուսումնասիրելն է, քանի որ մեր հարևան երկու պետությունները, մոդայիկ լեզվով ասած, իրական Թուրքիան ու Ադրբեջանը, չեն պատրաստվում խաղաղության, որ մենք էլ հանգիստ ուրիշ գործով զբաղվենք, ԱԳՆ-ի մոտ դիմելով ժողովրդին՝ ասաց թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։ Նրա խոսքով՝ այդ երկու պետությունները վերջին տարիներին պատրաստվում են ոչ թե խաղաղության, այլ՝ նոր պատերազմի.«Ու այդ նոր պատերազմին պատրաստվում են նոր ձևերով։ Բայց մի բան է փոխվել, ու դա լավ է՝ 4 տարվա ընթացքում առաջին անգամ թուրքական ու ադրբեջանական կողմերում իրական անհանգստացած են այն պայքարով, որ մենք սկսել ենք։ Եթե նախորդ տարիներին դիմադրության բոլոր շարժումների ժամանակ թուրքական տարբեր լրագրողներ, չինովնիկներ խոսում և ծաղրում էին շարժումը, քանի որ ՀՀ-ում իրենք գործընկեր ունեն, առաջին անգամ այդ մարդկանց ջանքերը չեն բավարարում, ստիպված մեր թշնամի երկրների նախագահներն են սկսել մտնել պայքարի մեջ ու քննարկել Սրբազան պայքարը։ Դուք հասկանու՞մ եք, թե դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ մեր ժողովրդի կողմից սկսված պայքարը չի բխում Թուրքիայի և Ադրբեջանի շահերից։ Եթե Հայաստանի ու մեր թշնամիների շահերը չեն խառնվում ու չեն բավարարվում, ուրեմն մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»։

Լրահոս