Ժողովուրդը լավ հիշողություն ունի, և վստահեցնում եմ դեռ չի մոռացել այն ժամանակները երբ բոլորս հանգիստ ապրում էինք մեր Երկրում, ունեինք Ազատ և Անկախ Արցախ
թրքասեր քպ-ի կարկառուն ներկայացուցիչ, պսեվդո դիվանագետ վահագն ալեքսանյանն իր վերջին հարցազրույցում փորձ է արել անդրադառնալ ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմիծ վարած արտաքին քաղաքականությանը, մասնավորապես ՀՀ - ՀԱՊԿ համագործակծությանը: վահագն ալեսանյանը ամենայն հավանականությամբ ապրում և «արարում» է այլ իրականությունում, որտեղ Հայաստանը ամեն օր ստանում տասնյակ հազարավոր տոննա ռազմաբեռ, և նա իր խորհրդարանական կոլեգայի հետ միասին հաշտ և համերաշխ ապրում է թշնամու հետ՝ կողք կողքի: Նման դիրքորոշում հայտնած ուժի ցանկացած ներկայացուցչի հայտարարություն կամ պնդում, որը վերաբերվում անվտագությանը և ռազմական ոլորտին արժեք չունի: Ժողովուրդը լավ հիշողություն ունի, և վստահեցնում եմ դեռ չի մոռացել այն ժամանակները երբ բոլորս հանգիստ ապրում էինք մեր Երկրում, ունեինք Ազատ և Անկախ Արցախ, իսկ թշնամին բոլոր միջազգային հարթակներում միշտ մեզանից հետ էր ամեն հարցում: Թշնամին այն ժամանակ ոռնում էր, որ իրեն ստիպում են ընդունել Արցախի անկախությունը: ՌԴ-ն լիարժեք կատարում էր իր դաշնակցային «պարտականությունները», ՀԱՊԿ-ը նույնպես և այդ ամենը հենց Սերժ Սարգսյանի վարած ճշգրիտ հաշվարկած և հայանպաստ քաղաքականության արդյունքն էր: Վահագ, քո կապիտուլյանտ ղեկավարը, ով կարծես ձգտում է իր վրա դաջել կրկնակապիտուլյանտի պիտակը, Հայաստանին և Արցախին միայն դժբախտություն է բերել: Հողատու դավաճանը մի «քոռ կոպեկի» օգուտ տված չկա Հայաստանին, փոխարենը նրա սեփական կետից վարած բանակցությունները և քաղաքականությունը բերեցին միլիարդավոր դոլլարների վնասի՝ հանձնված ռազմամթերք, կորսված Հայրենիք և հազարավոր զոհեր:
Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը հաղթնակած պետություն էր, Սերժ Սարգսյանի օրոք հայը և Հայաստանը մեջքն ուղղիղ էին աշխարհի ցանկացած վայրում, իսկ նիքոլի օրոք պարտվածի պիտակը հետապնդում է Հայաստանին բոլոր հնարավոր ոլորտներում: Դուք ձեր շայկով, անլվա բերաններդ բացելուց առաջ պտի լավ մտածեք թե ում վարած քաղաքականությունն եք քննարկում, ձեր չափ ես երկրին ոչ ոք էսքան վնաս չի տվել և դժվարել տա:
Եվ ամենակարևորը, հիշեք և ականջներիդ օղ արեք, որ դուք ձեր նիքոլի հետ էդքան չկաք որ Արցախի Հերոս Սերժ Սարգսյանի անունը նույնիսկ արտաբերեք այ հողատու ոչմիբաններ: