«Ժամկետները համաձայնեցվում են»․ Պուտինը կայցելի Հյուսիսային Կորեա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հյուսիսային Կորեա կարող է տեղի ունենալ տեսանելի ապագայում, ժամկետները լրացուցիչ կհամաձայնեցվեն դիվանագիտական ​​ուղիներով, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Վլադիմիր Պուտինը Փհենյան պաշտոնական այցի հրավեր է ստացել․ ակնկալում ենք, որ  այցը տեղի կունենա, և Ռուսաստանի  նախագահը կմեկնի ԿԺԴՀ՝ տեսանելի ապագայում։ Այցի ժամկետները լրացուցիչ կհամաձայնեցվեն դիվանագիտական ​​ուղիներով»,- ասել է Պեսկովը։

Լրահոս