Ժամանակավորապես կփակվի «Գարեգին Նժդեհ» ուղետար կամրջի 2-րդ երթևեկելի գոտու մի հատվածը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Գարեգին Նժդեհ» ուղետարի («Վստրեչի») կամրջի դեֆորմացիոն կարի վերանորոգմամբ պայմանավորված, 2-րդ երթևեկելի գոտու մի հատվածը 31.08.2024թ. մինչև 08.09.2024թ. փակ է լինելու: Աշխատանքների ընթացքում կնորոգվի դեֆորմացիոն կարը՝ բետոնացումով, որի ամրացման համար անհրաժեշտ է շուրջ մեկ շաբաթ: «Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը», - նշված է հաղորդագրությունում:

Լրահոս