Թուրքիայում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Թուրքիայում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 5.44-ին (Երևանի ժամանակով 9.44-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օսմանիե քաղաքից 65 կմ հյուսիս-արևմուտք և Կոզան քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Լրահոս