Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Երևանում

Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել Երևանում, Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման թեմայով քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սարդար Քըլըչը։ Նա ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում։ Ռուբեն Ռուբինյանն էլ նշել է, որ այդ հարցը կարող է քննարկվել և լուծվել ավելի ուշ։

Լրահոս