
Թուրքիայի միակ հայկական գյուղում երկրաշարժից վնասված տները սկսել են քանդել
Թուրքիայում միակ հայկական գյուղում սկսվել են այս տարվա ավերիչ երկրաշարժի հետեւանքով խիստ վնասված տների քանդումը։
Ստամբուլի հայկական «Ակոս»–ի փոխանցմամբ՝ Վաքըֆլըքյոյ գյուղում գտնվում 15 խիստ վնասված տներ կան, որոնք քանդվելու են եւ տեղում նոր տներ են կառուցվելու։ Սրանով կփոխվի նաեւ գյուղի տեսքը։
Պոլսո Հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանը հայտնել է, որ երկրաշարժից տուժածներին պատրիարքարանը հատկացնելու է 20 հազարից մինչեւ 75 հազար լիրա օգնություն կախված տների վնասման աստիճանին։ Պատրիարքը նաեւ նշել է, որ կֆինանսավորվի հայկական միակ գյուղի վնասված եկեղեցու վերականգնումը։
Նշենք, որ այս տարվա փետրվարի 6–ին Թուրքիայի Մալաթիա նահանգում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով վնասվել էին նաեւ բավականին հեռու գտնվող Թուրքիայի միակ հայկական գյուղի տները եւ գյուղի հայկական եկեղեցին։