Թուրքիայի «ձեռքը համբուրելով»՝ Փաշինյանը ՀՀ-ն ուղիղ կախվածության մեջ է դնում հենց նույն Թուրքիայից. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․ «Փաշինյան-Էրդողան հարաբերությունների ամբողջ էությունը հետեւյալն է՝ Էն ձեռքը, որ չես կարող կտրել, համբուրիր ու դիր գլխիդ։
Ի դեպ, «ձեռք համբուրողի» կարգավիճակ ունեցողին դժվար չի կռահել։
Իրականացնելով Թուրքիայի «ձեռքը համբուրելու» քաղաքականությունը՝ Փաշինյանը ՀՀ-ն ուղիղ կախվածության մեջ է դնում հենց նույն Թուրքիայից։
Տեղի է ունենում ՀՀ ինքնիշխանության կորուստ ու Հայաստանի թրքացում։
Փաստացի Փաշինյանն, ուրանալով Ցեղասպանության 1,5 մլն նահատակների ու 44-օրյա պատերազմի հազարավոր նահատակների հիշատակը, ՀՀ-ն դարձնում է «թուրքական աշխարհի» մաս։
Այդ ճանապարհին նա կռիվ է տալիս ազգային բոլոր ինստիտուտների ու ազգային խորհրդանիշների հետ՝ բանակ,եկեղեցի,պատմություն…
Հիմա էլ հերթը հասել է խաչքարերին։
Թե բա՝ ինչու՞ են խաչքար տեղադրում։
Թուրքերը Ջուղայում էին մեր խաչքարերը ոչնչացնում, իսկ Նիկոլը՝ մատաղ սերնդի հոգիներում։
Ապագա պատմաբանը սրանց կառավարումն անվանելու է թուրքկան դեսանտի օկուպացիայի սեւ ժամանակաշրջան»։