
Թույլ երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի տարածքում
Ադրբեջանի Բիլյասուվարյան շրջանում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Ինչպես տեղեկացրել են ԶԼՄ-ները, հանրապետության սեյսմոլոգիական ծառայության տեղեկության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 10.14-ին, Ջալիլաբադ կայարանից 20 կիլոմետր հյուսիս-արեւմուտք։
Երկրաշարժի օջախը գտնվել է 37 կիլոմետր խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են էպիկենտրոնում՝ 4, հարակից շրջաններում՝ 3 բալ ուժգնությամբ։