Թոշակառու կնոջը կողոպտած երիտասարդը ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ օտարերկրացի 31-ամյա մի երիտասարդ հուլիսի 27-ին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի բակում բացահայտ հափշտակել է 76-ամյա մի կնոջ պայուսակը և դիմել փախուստի: Կողոպուտի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում չի ստացվել: Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, օգոստոսի 3-ին 31-ամյա երիտասարդին Աբովյան քաղաքում հայտնաբերել, կողոպուտ կատարելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գողոն բջջային հեռախոսը: Տուժողից ընդունվել է հաղորդում: Նա հայտնել է, որ պայուսակում եղել է փող, բջջային հեռախոս և բանալի՝ մուտքի կրիչով: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացրել են Աբովյանի քննչական բաժին:

Լրահոս