Թշնամին սպասում է քաղաքացիական բախման, չսպասե՛ք․ նախագահի կողքին ենք. Մարիա Զախարովա

Ռուսաստանի թշնամիները երկրում միայն քաղաքացիական բախումների են սպասում, բայց դա տեղի չի ունենա,  այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Թշնամին պարզապես սպասում է մեր քաղաքացիական բախմանը. չսպասե՛ք»,- գրել է դիվանագետը՝ Telegram-ի իր ալիքում։ «Այսօր մեզ՝ բոլորիս գայթակղում են՝ ստուգելով մեր ամրությունը։ Մի՛ տրվեք դրան: Նախագահի կողքին ենք: Աստված պահապան մեզ», - նշել է Զախարովան: Նա ընդգծել է` ՌԴ-ն ունի մեկ գլխավոր հրամանատար, որը բոլորին կոչ արեց միավորվել: «Միայն միասնություն. միասնություն՝ գերագույն գլխավոր հրամանատարի շուրջ», - հավելել է Զախարովան:

Լրահոս