Թեւոսյան փողոցում լուսադեմին մեքենա է պայթել. կա զոհ

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ ուշագրավ դեպք է տեղի ունեցել գիշերը՝ ժամը 5-ին, Երեւանում։ «Միցուբիշի» մակնիշի մեքենայի վարորդը, երթեւեկելով Թեւոսյան փողոցով, մեքենան կայանել է այդ փողոցի 4-րդ հասցեի մոտ, որից հետո անհայտ հանգամանքներում մեքենան պայթել է: Պայթյունի հետեւանքով մեկ հոգի մահացել է, իսկ մյուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանության փորձի հատկանիշներով քննություն է ընթանում։

Լրահոս