
Թբիլիսիի վերաքննիչ դատարանը մերժել է առողջական վիճակի հետ կապված ազատ արձակել Սաակաշվիլուն
Թբիլիսիի վերաքննիչ դատարանը մերժել է առողջական վիճակի հետ կապված ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն։ Այս մասին Facebook-ում գրել է նրա աջակից Եկատերինա Հերհեուլիձեն։
«Վերաքննիչ դատարանը հեռակա կարգով քննել է Միխայիլ Սաակաշվիլու գործը (առողջական վիճակի պատճառով ազատ արձակվելու մասին) եւ ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը»,-գրել է նա։