Թափառող շունը հարձակվել է 76-ամյա կնոջ վրա․ մինչ շտապօգնության մոտենալը՝ կինը հանկարծամահ է եղել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մերձավան գյուղում թափառող շունը հարձակվել է քաղաքացու վրա և կծել:
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և ոստիկանները, ժամանելով Մերձավան գյուղի բուժամբուլատորիա, այնտեղ հայտնաբերել են կնոջ դի:
Գ. Շամշյանի տեղեկություններով պարզվել է, որ ժամը 09:15-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 76-ամյա Սուսաննա Փ.-ի վրա է հարձակվել թափառող շունը և կծել։ Նրան տեղափոխել են ամբուլատոր կենտրոն և մինչ շտապօգնության ժամանումը կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և հանկարծամահ է եղել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։