Թալանել են Նոր Նորքում հայտնի սուպերմարկետներից մեկը. հափշտակել են 3,5 մլն դրամ

Դեկտեմբերի 27-ին Երևանում՝ Նոր Նորք վարչական շրջանում, թալանել են տեղի հայտնի սուպերմարկետներից մեկը, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել «Ագոռա» սուպերմարկետի մենեջերից, ով հայտնել է, որ առավոտյան գալով Գալշոյան փողոցի 6 հասցեում գտնվող «Ագոռա» սուպերմարկետ՝ նկատել են, որ մուտքի դուռը կոտրված է, իսկ ներսում գտնվող մետաղյա չհրկիզվող պահարանը՝ վնասված։ Տեղում մենեջերը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ մետաղյա պահարանից հափշտակել են 3,5 մլն դրամ։

Լրահոս