Թաթարստանում ավիավթարի հետևանքով զոհվել են օդաչուն, մայր ու դուստր

Օդաչուն և մայր ու դուստր զոհվել են Թաթարստանում՝ Cessna-17 թեթեւ շարժիչով էքսկուրսիոն ինքնաթիռի վթարի հետևանքով, երեխայի հորը հաջողվել է ցած նետվել․ նա հոսպիտալացվել։ Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Լոբաչ լեռան մոտ գտնվող Կամսկոյե Ուստյե գյուղի տարածքում։ Ինքնաթիռում չորս մարդ է եղել։ ՏԱՍՍ-ի օպերատիվ ծառայությունները հայտնել են, որ ընկնելու հետևանքով զոհվել է երկու մեծահասակ և մեկ երեխա, ևս մեկը վիրավորվել է։ Նախնական տվյալներով՝ տուժածի վիճակը ծանր է։ «Օդաչուն, մայր ու դուստր մահացել են, իսկ հայրիկին հաջողվել է ցած նետվել ցածր բարձրությունից»,- հայտնել են կլինիկայից, որտեղ տեղափոխվել է տուժածը։

Լրահոս