«Ընտանիքին ուշադիր եղիր, տան տղամարդը հիմա դու ես». Աշոտյանի շնորհավորանքը որդուն՝ կալանավայրից

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը հիմա կալանավորված է, շնորհավորել է որդուն՝ ծննդյան օրվա առթիվ։ «Ծնունդդ շնորհավոր, իմ ավագ որդի, Գոռ ջան։ Ցավոք, ճակատագրի բերումով չեմ կարող այս տարի քեզ անձամբ շնորհավորել և պինդ գրկել։ Մեզ բաժանած մարդիկ չգիտեն ոչ միայն, թե ինչ է Հայրենիքը, այլև ընտանիքը, թե չէ չէին զրկի մեզ գոնե տեսակցելու կամ զանգելու հնարավորությունից։ Բայց մենք սա էլ կհաղթահարենք։ 3 բան եմ ցանկանում թողնել քեզ․ դաստիարակություն, գիտելիք և անուն։ Որ տարբերակես ճիշտն ու սխալը, կարողանաս ինքնուրույն հարթել կյանքիդ ճանապարհը և ապրել գլուխդ բարձր։ Խոստանում եմ քեզ անել ամեն ինչ, որ դու ու քո սերնդակիցները ապրեն արժանապատիվ և հայկական պետության մեջ։ Լավ սովորիր, ընտանիքին ուշադիր եղիր, տան տղամարդը հիմա դու ես։ Իսկ պապայի կարոտն ու անարդարության վրեժը հանիր քո քննություններից։ Ամուր գրկում եմ։ Աստված օրհնի և պահպանի քեզ: Մինչ հանդիպում», - ասվում է Աշոտյանի շնորհավորանքում։

Լրահոս