Էքստրեմալ ցածր քաշով նորածինների սնուցման համար անհրաժեշտ դեղորայքը ՀՀ–ում անվճար կլինի

Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղորայքը պետությունն անվճար կտրամադրի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Հայաստանում տարեկան միջինում ծնվում է ցածր քաշով 3 հազար երեխա։ 2021թ. տվյալներով` նրանցից 121-ը ծնվում է էքստրեմալ ցածր քաշով` 500-1000գ: «Անհրաժեշտ դեղեր չստացած նորածինների մոտ առաջանում է ֆիզիկական, մտավոր և ճանաչողական զարգացման խանգարումներ, ինչպես նաև կրկնապատկվում են բուժման ծախսերը՝ մեծացնելով պետության կողմից հիվանդանոցին տրամադրվող միջոցներն ու ֆինանսական ծանրաբեռնվածությունը»,– տեղեկացնում են նախարարությունից։ Գերատեսչությունից ակնկալում են 100% դեղապահովմամբ նվազեցնել նորածնային հաշմանդամությունը, մանկական մահացությունն ու գրանցել ապրելիության աճ։ Կառավարության որոշումն ուժի մեջ կմտնի 2024 թվականից:

Լրահոս