
Էն մարդիկ, որ մտածում են՝ Փաշինյանի ասածն անեմ, հանգիստ ապրեմ, չե՛ն ապրելու, բոլորիդ անխտիր ծախելու ա. Մամիջանյան
Սրանք փորձում են ընդդիմադիրներին իրենց արշինով չափել. Մտածում են, որ իրենց բանտարկություններից, շինծու քրեականմ գործերից վախեցող կա. Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀԿ-ականների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նա դիմեց ներկաներին հարցով՝ «Այստեղ բանտարկվելուց վախեցող մարդ կա՞» եւ ստացավ ժխտական պատասխան:
Մամիջանյանն այնուհետեւ դիմեց իշխանություններին ու Նիկոլ Փաշինյանին. «Դու լավ չես հասկացել՝ ում հետ գործ ունես: Արմեն Աշոտյանը, մեր մյուս ընկերները, որոնք արդեն տարիներ շարունակ ազատության մեջ են, ոչ քեզնից, ոչ քո կատարածուներից չեն վախենում, որովհետեւ մենք ավելի թանկ բան ենք կորցրել ու կորցնում: Մեզղ համար ազատ կյանքն առանց Արցախի արժեք չունի, ի տարբերություն քեզ: Մտածի, եթե քեզ բանտարկելուց լինեն, գոնե մի հոգի կգա՞:
Դիմում եմ նաեւ այն պաշտոնյաներին, որոնք հույս ունեն, որ Փաշինյանի ասածները կատարելով իրենց անվտանգությունն են գնում: Սխալվում եք, ինքը աշխարհում պաշտպանում է միայն իր կաշին ու իր աթոռը: Բոլորիդ, անխտիր բոլորիդ ծախելու ա: Էն մարդիկ, որոնք մտածում են՝ իր ասածները անեմ, հանգիստ կապրեմ, չես ապրի: Բոլորիդ է ծախելու՝ երեսփոխանից մինչեւ շինծու քրեական գործ կարող քննիչ:
Ու մեկ էլ, ինչպես Ալիեւին Ղարաբաղը պետք է առանց հայերի, Փաշինյանին Հայաստանը պետք է առանց հայրենասերների ու դա չի ստացվելու: Փորես բանտարկել, սպանել, ինչպես սպանեցիր Արմեն Գրիգորյանին, չի ստացվելու, չես կարող բոլոր հայրենասերներին սարքես քաղբանտարկյալ»,-ընդգծեց Մամիջանյանը:
Նրա խոսքից հետո ներկաները սկսեցին վանկարկել՝ «ազատություն»: